Եթե՝ նիհարել, ապա՝ հետևելով սննդակարգի այս պլանին: Հավկիթային դիետան չի վնասի Ձեր առողջությանը: Սպիտակուցները և միկրոէլեմենտները, որոնք պարունակվում են ձվի մեջ, կպաշտպանեն օրգանիզմը հյուծվելուց: Բայց ավելորդ կիլոգրամները կգնան անվերադարձ:
Հավկիթային դիետա 1 շաբաթվա համար
Երկուշաբթի
Նախաճաշ. 2 նարինջ, 2 թերխաշ ձու, 1 բաժակ անյուղ կաթ
Ճաշ. 1 բաժակ մածուն, 300 գ խաշած հավի կրծքամիս
Ընթրիք. 200 գ խաշած հավի կրծքամիս, 1 եփած ձու, 1 նարինջ
Երեքշաբթի
Նախաճաշ. 2 թերխաշ ձու, 1 բաժակ կիտրոնաջուր
Ճաշ. 200 գ շոգեխաշած ձուկ, 1 թուրինջ
Ընթրիք. 3 հատ պինդ եփած ձու
Չորեքշաբթի
Նախաճաշ. 2 թերխաշ ձու, 1 բաժակ նարնջի հյութ
Ճաշ. 200 գ շոգեխաշած տավարի միս՝ բանջարեղենով, 1 հատ նարինջ
Ընթրիք. 3 հատ պինդ եփած ձու
Հինգշաբթի
Նախաճաշ. 3 ձվով և կանաչիով ձվածեղ, կաթով սուրճ
Ճաշ. 200 գ խաշած տավարի միս, 1 նարինջ
Ընթրիք. 1 պինդ եփած ձու, 2 նարինջ
Ուրբաթ
Նախաճաշ. 2 պինդ եփած ձու, գազարով և թթվասերով աղցան
Ճաշ. 2 թարմ գազար, 1 նարինջ
Ընթրիք. 1 պինդ եփած ձու, 200 գ շոգեխաշած ձուկ
Շաբաթ
Նախաճաշ. 1 բաժակ մածուն, 1 նարինջ
Ճաշ. 2 պինդ եփած ձու, 2 նարինջ
Ընթրիք. 1 բաժակ ջուր
Կիրակի
Նախաճաշ. 2 թերխաշ ձու, կես նարինջ
Ճաշ. 200 գ եփած տավարի միս, կես նարինջ, 1 խնձոր
Ընթրիք. 1 բաժակ մածուն
Դիետայի ժամանակ խմեք որքան հնարավոր է՝ շատ ջուր, կանաչ թեյ, սուրճ: Այս ճաշացանկը 1 շաբաթվա համար կերաշխավորի ավելորդ կիլոգրամների առողջ վերացում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը