Կրքերը թեժանում են. Քիմ Քարդաշյանի ընկերուհին ժամանել է Մոսկվա Եգոր Կրիդի մոտ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրքերը թեժանում են. Քիմ Քարդաշյանի ընկերուհին ժամանել է Մոսկվա Եգոր Կրիդի մոտ

Ինչպես երևում է, 22-ամյա Եգոր Կրիդի և Քիմ Քարդաշյանի 33-ամյա ընկերուհի Կարլա ԴիԲելլոյի միջև զգացմունքները թանձրանում են: Օրերս պարզ դարձավ, որ Keeping Up With The Kardashians-ի նախկին պրոդյուսերը Դուբայից ժամանել է Մոսկվա, հայտնվելով երիտասարդ երգչի շրջապատում: Զույգը միասին շրջել է Մոսկվայի կենտրոնով, իսկ Կարլայի Ինստագրամում հայտնվեցին նոր լուսանկարներ: Մի՞թե սա սեր է…

Ասեկոսեների համաձայն, այո՝ սեր է: Ինտրիգային են լուսանկարները, ուր Եգորն ու Կարլա գրկախառնված են, իսկ լուսանկարները Կարլան մակագրում է «Е» տառով: Մոսկվայում Կարլան նույնիսկ հասցրել է ներկա գտնվել ռեփեր Մոտայի համերգին:

Հիշեցնենք, որ սիրավեպի մասին Կարլան և Եգորն առաջին անգամ խոսել են այս տարվա փետրվարին: Սակայն բավական անկեղծ նկարներից հետո էլ Եգորի երկրպագուները գտնում են, որ դա ընդամենը սովորական ընկերություն է: Իսկ Եգորը, բազմիցս նշել է, որ գերադասում է իրենից տարիքով  մեծ աղջիկներին:

graziamagazine.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը