Խաղողով և սեխով աղանդեր
Advertisement 1000 x 90

Խաղողով և սեխով աղանդեր

  • Մատուցվում է` 1-2 ժամ անց
  • Նախն. ժամանակ` 35 րոպե
  • Պատրաստման ժամանակ` 40 րոպե

Բաղադրիչներ

սեխ – 1 հատ

խաղող կանաչ – 250 գր

բալ – 250 մլ

ժելատին – 18 գր

ջուր – 120 մլ (եռացրած)

շաքարավազ – 60 գր

Պատրաստման եղանակ

Վերցնում ենք միջին չափի սեխ, վերևամասը կտրում և գդալով սերմերը մաքրում ենք:

Ճաշի գդալով սեխի պտղամսի մի մասը հանում ենք:

Խաղողի հատիկներն առանձնացնում ենք, լվանում և կորիզահան անում: Խաղողը լցնում ենք սեխի մեջ:

Ժելատինը նախապես 30-40 րոպեով թրջում ենք եռացրած սառը ջրում:

Ժելատինի վրա ենք լցնում շաքարավազը և կրակի վրա տաքացնում մինչև վերջինս լուծվի (չենք եռացնում): Բալը լվանում ենք, հյութաքամիչով հյութը քամում, ավելացնում ենք շաքարավազի հետ խառնած ժելատինը և քամում:

Բալի ժելեն լցնում ենք սեխի վրա և գիշերը սառնարանում թողնում: Այնուհետև սառնարանից հանում ենք և եռանկյունաձև կտրատում: