Հավկիթը բավականին հասանելի մթերք է: Թվում է, թե դա մեզ շատ ծանոթ մթերք է, բայց հավկիթի բոլոր օգտակար հատկությունների մասին դուք նույնիսկ չեք էլ կասկածում:
Հավկիթի օգտակար հատկությունները
Հեշտ մարսվում է
Եփած ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, ինչպես նաև այն ամրացնում է իմունային համակարգը:
Իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
Գիտնականները պնդում են, որ շաբաթական 6 ձու օգտագործելն էականորեն իջեցնում է այդ հիվանդության առաջացման ռիսկը:
Օգտակար է տեսողության համար
Հավկիթը պարունակում է կարոտինոիդներ, լյուտեին և զեաքսանտին, որոնք օգնում են պահպանել տեսողությունը և աչքերի առողջությունը:
Ամրացնում են եղունգները և մազերը
Ամինաթթուները, երկաթը և ցինկը, որոնք պարունակվում են ձվի մեջ, օգտակար են եղունգների և մազերի համար:
Պահպանում է մարմնի քաշը
Հավկիթը հարուստ է սպիտակուցներով, որոնք էլ օգնում են պահպանել մարմնի քաշը:
Ամրացնում է ոսկորները
Կալցիումի յուրացման համար օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին D: Այս վիտամինը ֆոսֆորի և կալցիումի հետ ընդունակ է կանխարգելել ոսկորների հետ կապված տարբեր պրոբլեմներ:
Անհրաժեշտ է ուղեղի առողջացման համար
Ֆոլաթթուն, որը պարունակվում է ձվի դեղնուցի մեջ, պահպանում է նյարդային բջիջները և ստիպում է ուղեղին ճիշտ աշխատել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը