Ջրային դիետան հաճախ լուրջ չի ընդունվում: Սնունդ ընդունելուց առաջ ընդամենը մի քանի բաժակ ջուր խմելով հնարավո՞ր է նիհարել: Մի՞թե այդպես կարելի է հետևել կազմվածքին: Կարելի է: Կարևորն այն է, որ պետք է հասկանալ տարբերությունը քաղցի և ծարավի միջև:
Ջրային դիետայի սկզբունքը
Ջրային դիետան աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: Լավ արդյունքները բացատրվում են նրանով, որ սննդի մի մասը փոխարինելով ջրով՝ կտրուկ իջնում է կալորիաների քանակը, որը Դուք օգտագործում եք ամեն օր:
Բուժական և նիհարեցնող ջրային դիետայի էությունը շատ պարզ է և կայանում է հետևյալում. անհրաժեշտ է խմել երկուական բաժակ ջուր ամեն սնունդ ընդունելուց 15-20 րոպե առաջ: Նիհարելու այս միջոցի կողմնակիցները բացատրում են, որ այս 20 րոպեի ընթացքում մարդու ուղեղը ստանում է մասնակի հագեցման մասին ազդանշան, և ի պատասխան դրան՝ նվազեցնում են ախորժակը, կամ նույնիսկ հետաձգում են սնունդ ընդունելը: Դրանից հետո սկսում է գործել կանոն. սնունդ ընդունելու ժամանակ և դրանից հետո 2 ժամվա ընթացքում արգելվում է ընդունել յուրաքանչյուր տեսակի հեղուկ: Ինչո՞ւ չի կարելի խմել ուտելիս: Յուրաքանչյուր հեղուկ ավելացնում է ստամոքսահյութը, որի հետևանքով օգտագործված կերակուրի մի մասը վերածվում է ճարպի: Սնունդ ընդունելուց 2 ժամ հետո կարող եք օգտագործել ջուր, թեյ, սուրճ, հյութեր և ցանկացած այլ հեղուկ: Խմեք և նիհարեք:
Ինչպիսի ջուր ընտրել
Ավելի լավ է ընտրությունը կանգնեցնել առանց գազի ջրի վրա: Ջրային դիետա պահելու համար վատ ընտրություն չէ կալցիումով հարստացված ջուրը: Եթե ընտրում եք նարզանի տիպի հանքային ջուր, ապա օգտագործելուց առաջ պետք է թափահարել շիշը և թողնել մի քանի րոպե, որպեսզի գազը վերանա:
Ջրային դիետան գերազանց մաքրում է օրգանիզմը, նորմալացնում է նյութափոխանակությունը և, իհարկե, ազատում է ավելորդ կիլոգրամներից: Դիետա՝ թեկուզ աստիճանաբար, բայց առողջության համար օգուտով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը