Ինտիմ բռնությունը կանանց նկատմամբ. urolog.am
Advertisement 1000 x 90

Ինտիմ բռնությունը կանանց նկատմամբ. urolog.am

Հիմնական փաստեր

Սեռական բռնությունը դա վերաբերում է տղամարդու և կնոջ միջև ցանկացած տեսակի չհամաձայնեցված սեռական կոնտակտին։ Ինտիմ բռնության օրինակներից են նաև՝ սեքսի ժամանակ զուգընկերոջ նվաստացնող անունով դիմելը, հակաբեղմնավորիչ միջոցից հրաժարվելը, միտումնավոր անցանկալի ֆիզիկական ցավ պատճառելը, միտումնավոր սեռական վարակներ փոխանցումը․․․

Կանանց 35%-ը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնության զուգընկերոջ կամ այլ անձի կողմից: ՄԱԿ-ի բնորոշումը՝ կանանց նկատմամբ բռնության յուրաքանչյուր տեսակ, որն իրականացվում է սեռական հիմքի վրա պատճառելով՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս,  ներառյալ այնպիսի գործողություններ, որոնք  սահմանափակում են կանանց ազատությունը՝ անձնական կամ հասարակական կյանքում:

Աշխարհում կանանց 30%-ը զուգընկերների կողմից ենթարկվել են ֆիզիկական կամ սեքսուալ բռնության:

Կանանց սպանությունների 40%-ը իրականցվում է ինտիմ զուգընկերների կողմից:

Հիմնական գործոններն են՝ գենդերային անհավասարությունը, բռնության նկատմամբ տոլեռանտությունը, ընտանիքում բռնության դեպքերի տարածումը:

Տարածումը

Սեքսուալ բռնությունը հիմնականում իրականացվում է տղամարդկանց կողմից աղջիկների և կանանց նկատմամբ, սակայն կան բռնության դեպքեր նաև երեխաների նկատմամբ:

Առողջական հետևանքները

Առողջության համար երկարատև և կարճատև ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ և վերարտադրողական ֆունկցիաների հետ կապված խնդիրներ

Սպանություն, ինքնասպանություն, անցանկալի հղիության, արհեստական աբորտ, գինեկոլոգիական խնդիրներ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ներառյալ ՄԻԱՎ):

Հղիության ընթացքում բռնությունը մեծացնում է վիժման և վաղաժամ ծննդաբերության վտանգները

Մանկական տարիքում սեքսուալ բռնության ենթարկվելը կարող է հանգեցնել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ կախվածության, ինչպես նաև սեռական ռիսկային պահվածքի կյանքի ավելի ուշ շրջանում:

Պրոֆիլակտիկան և հակազդման միջոցները

Զարգացած երկրներում էֆեկտիվ են դպրոցներում բռնության կանխման վերաբերյալ անցկացվող ծրագրերը: Այլ մեխանիզներ են գենդերային հավասարության ոլորտի զարգացումը, ալկոհոլի հասանելիության սահմանափակումը, ընտանիքում և շրջապատում շփման հմտությունների զարգացումը և այլն:

urolog.am