Jimmy Choo բրիտանական մակնիշը ներկայացրել է նոր գովազդային արշավ՝ նվիրված հագուստի և կոշիկի հավաքածուի թողարկմանը: Տեսահոլովակը հրապարակվել է YouTure-ում:
Կարճամետրաժ ժապավենը նկարահանվել է հին առանձնատանը, ինտերիերը բացահայտում է հավաքածուի հիմնական գաղափարը՝ ռոմանտիկական և բունտարական ոգու միավորումը մեկ մարդու մեջ:
«Pre-fall նոր հավաքածուի մոդելներն ստեղծվել են ոչ թե ձեզ նկարագրելու համար, այլ, որպեսզի լավացնի տվյալ պահի ձեր զգացողությունը»,- ասել է մակնիշի կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը:
Jimmy Choo բրիտանական բրենդը, որը մասնագիտանում է կոշիկի և աքսեսուարների թողարկման բնագավառում, ստեղծվել է 1996 թվականին: Նրա հաճախորդներից մեկը եղել է արքայադուստր Դիանան: 2003 թվականին ընկերության հիմնադիր Ջիմի Չուն նորաձևության ինդուստրիայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումների համար ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի պատվավոր տիտղոսը: