Մանգոյի օգտակար հատկանիշների մասին քչերը գիտեն, սակայն մանգոն հենց այն արևադարձային մրգերից է, որը պետք է ներառվի ձեր սննդակարգում:
Մանգոն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար:
- Խթանում է իմունիտետը
- Ալկալիացնում է օրգանիզմը
- Լավ է մաշկի համար
- Լավացնում է տեսողությունը
- Պարունակում է հակաօքսիդանտներ
- Լավացնում է մարսողությունը
- Կարգավորում է խոլեստերինի մակարդակը
Ձեզ ենք ներկայացնում մանգոյով սմուզիի բաղադրատոմս, որը դրական ազդեցություն կունենա ընդհանուր առողջության վրա:
Մանգոյով–յոգուրտով սմուզի
Բաղադրություն
- 1 բաժակ յոգուրտ
- Կես բաժակ մանգո
Ըստ ցանկության կարող եք նաև ավելացնել
- Քառորդ ավոկադո
- Կես կոկոսի յուղ
- Կես բաժակ հատապտուղներ
- 1 բաժակ սպանախ
- Կես ճ/գ կակաո
- 1 ճ/գ չիայի կամ կտավատի սերմեր
- Մի փոքր մեղր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք: Կստանաք համեղ և օգտակար սմուզի, որը սննդարար է և էներգիա է հաղորդում ամբողջ օրվա համար:
168.am