
«Օտարը» հեռուստասերիալի դերասաններ Մարինկա Խաչատրյանի և Հայկ Հովհաննիսյանի համատեղ լուսանկարը մեծ խառնաշփոթ է առաջացրել իրենց երկրպագուների շրջանում։ Շատերը ենթադրում են, որ Մարինկան և Հայկը սիրավեպ ունեն։ Խոսակցությունների առիթ է դարձել Մարինկայի մակագրությունը`«Իմ խելառ ջան»։ Շատերը ենթադրել են, որ Մարինկայի և Հայկի միջև աշխատանքային սիրավեպ է սկսվել։
Tert.am Life–ը կապ հաստատեց դերասանների հետ`պարզելու շրջանառվող խոսակցությունների իսկությունը։ Հայկը չցանկացավ պատասխանել անձնական բնույթի հարցերի, իսկ Մարինկան ասաց. «Ես և Հայկը լավ ընկերներ ենք։ Նման բան չկա»։
Դերասանուհու խոսքով` ինքը կողակից չունի։