Audi-ն ներկայացրել է Audi e-tron Sportback էլեկտրակարի կոնցեպտը
Advertisement 1000 x 90

Audi-ն ներկայացրել է Audi e-tron Sportback էլեկտրակարի կոնցեպտը

Audi ընկերությունը ներկայացրել է Audi e-tron Sportback էլեկտրակարի կոնցեպտը: Կուպեի պրեմիերան կայացել է Շանհայի միջազգային ավտոսալոնի շրջանակներում, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:

«Audi e-tron-ի արտադրությունը կսկսվի 2018 թվականին: Դա կլինի առաջին էլեկտրամոբիլը, որն իդեալականորեն է հարմարեցված  ամեն օրյա օգտագործման համար»,- ասել է ընկերության վարչության նախագահ Ռուպերտ Շտադլերը: Մեկ լիցքավորմամբ ավտոմեքենան կարող է ընթանալ մինչև 500 կիլոմետր:

«Արդեն 2019 թվականին կթողարկվի Audi e-tron Sportback-ի սերիական տարբերակը՝ տպավորիչ կուպե, որում առաջին հայացքից ճանաչվում է էլեկտրական շարժաբերով ավտոմոբիլը»,- հավելել է մակնիշի ներկայացուցիչը:

Audi-ն Գերմանիայի ավտոարտադրող է, որը մտնում է Volkswagen Group-ի կազմի մեջ: Ընկերությունը հիմնվել է 1932 թվականին: Ներկայում ընկերության կենտրոնակայանը գտնվում է Ինգոլշտադտում (Գերմանիա):