Ֆիթնեսով կամ սպորտով զբաղվելուց առաջ բազուկի հյութի օգտագործումը հանգեցնում է ուղեղի զգալի երիտասարդացման և նրա աշխատանքի բարելավման: Այդ մասին գիտնականները գրել են Gerontology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք բավական վաղուց գիտենք, որ ֆիզիկական վարժությունները բարերար ազդեցություն են ունենում ուղեղի վրա:
Բայց մեր ոչ մեծ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները՝ բազուկի հյութի զուգակցմամբ, էլ ավելի շատ են փոխում հիպերտոնիայով հիվանդ տարեց մարդկանց ուղեղը, որն սկսում է նմանվել նրան, ինչ մենք տեսնում ենք երիտասարդների գլխում»,-հայտարարել է ԱՄՆ-ի Ուեյք-Ֆորեսթի համալսարանի աշխատակից Ջեկ Ռեջեսքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: