Բաղադրիչներ
500 գր հաց/իտալական բագետ
150 գր լոլիկ
150 գր սոխ
130 գր վարունգ
80 գր ռեհան
60 մլ ձիթապտղի յուղ
1-2 հատ ուրցի տերև
2 ճաշի գդալ քացախ
2 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Սխտորը քերել:
Հացը մանր կտրատել, ջեռոցում մի փոքր չորացնել:
Մեծ շերտերով կտրատել վարունգն ու լոլիկը, խառնել հացի հետ:
Սոխը կտրատել շրջանակներով, ավելացնել աղցանին ռեհանի և ուրցի հետ:
Ավելացնել քացախ և ձիթապտղի յուղ, խառնել և մատուցել:
Աղցանին կարելի է ավելացնել խոզապուխտ կամ երշիկ ըստ ճաշակի: