Տիգրան Համասյանը ոգեշնչվել է Զահրատի «Մարկոս և Մարկոս» ստեղծագործությամբ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Համասյանը ոգեշնչվել է Զահրատի «Մարկոս և Մարկոս» ստեղծագործությամբ

Գյումրեցի աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանն իր երկրպագուների դատին է ներկայացրել պոլսահայ բանաստեղծ Զահրատի «Մարկոս և Մարկոս» ստեղծագործության ոգեշնչմամբ ստեղծած կարճ անիմացիոն ֆիլմը։
Ձևավորումը կատարել է նկարչուհի Նաիրա Մուրադյանը, որ նաև «Մարկոս եւ Մարկոս» երաժշտական գործի սցենարի, գեղարվեստական մասի ղեկավարման և անիմացիայի հեղինակն է:

Պոլսահայ բանաստեղծ Զահրատի «Մարկոս և Մարկոս» բանաստեղծությունը

Ելան գացին ծով

ու փարոսին քով

Մարկոս ու Մարկոս

-երկուքն ալ Մարկոս-

ոտք կը լուային

-Տես, Մարկոս ըսաւ

Մարկոս Մարկոսին

-Աստղ մը ինկաւ վար-

Մարկոս ծռեցաւ

Ծովուն մէջ -չիկար-

Սուտ ըսիր ըսաւ

Մարկոս Մարկոսին

Իրենց ոտքերը երբ որ չորցուցին

Փոքրիկ աստղ մը կար Մարկոսի ոտքին

arevelk.am