Fithacker.ru կայքը գրում է, որ B խմբի վիտամինները չափազանց կարևոր են օրգանիզմի առողջության համար, սակայն դրանք հաճախ անուշադրության են մատնվում։ Վիտամին B12-ը կարևոր է մակերիկամների, նյարդային և նյութափոխանակության համակարգերի նորմալ աշխատանքի համար։ B խմբի մյուս վիտամիններն անհրաժեշտ են B12-ի յուրացման, ինչպես նաև սթրեսը նվազեցնելու համար։
B12-ի անբավարար քանակի մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
- անեմիա
- մկանային թուլություն
- հոգնածություն
- գլխապտույտ
- սրտի արագացած աշխատանք
- խոցեր բերանում
- ընդհատվող շնչառություն
- արնահոսող լնդեր
- դիարեա
- վատ ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը