Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր: Այս մասին հաղորդվում է միջոցառման կայքում:
Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը և Սլովակիայի AeroMobil սթարթափը: Pal V-ի Librety մոդելը սարքավորված է ծալովի ռոտորով և կարող է վաճառքի հանվել արդեն 2018 թվականի վերջին:
Ֆիրման արդեն սկսել է ընդունել նախապատվերներ, սակայն ավտոմեքենայի տենիկական բնութագրերը չեն հայտնում: Գինը տատանվում է 299 հազարից մինչև 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից:
AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին և ժամում 200 կիլոմետր օդում: