Բաղադրիչները
4 հատ գազար
2 տուփ հալեցված պանիր
կես բաժակ թթվասեր
կանաչ սոխ
սամիթ կամ մաղադանոս
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Գազարը խաշել, այնուհետև քերիչով անցկացնել:
Կաթսայի մեջ լցնել երկու լիտր ջուր և եռացնել:
Պանիրը մանրացնել և լցնել եռացող ջրի մեջ:
Շարունակել եփել 3-5 րոպե, ընթացքում անընդհատ խառնելով ապուրը:
Հետո ավելացնել գազարը, մանրացված կանաչեղենը, ապուրը համեմել աղով և սև պղպեղով:
Մատուցել թթվասերով: