Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում երկրորդական դեր կատարող հոլիվուդյան դերասան Ջեյմս Կրոմվելը «Collider» ամերիկյան պարբերականի հետ զրույցում անդրադարձել է ֆիլմին ու Հայոց ցեղասպանության խնդրին: Դերասանի համար մի փոքր անսպասելի էր «Խոստում» ֆիլմի սցենարը:
«Ես երբեք չեմ մտածել, որ Հայոց ցեղասպանության հարցը տեղ կգտնի սցենարում, որովհետև Թուրքիան շատ երկար ժամանակ ճնշել է այդ հարցը: Իրականում Հայոց ցեղասպանության փաստը շատ կարևոր է, մանավանդ ժամանակակից աշխարհում, երբ նմանատիպ ցեղասպանությունները շարունակվում են: Հնարավոր է, որ այն կամ այսօրվա ցեղասպանություններն այդպես չկոչվեն, սակայն դրանք հաստատապես ցեղասպանություն են: Ոչ միայն Թուրքիան պետք է փոխհատուցի իր արարքների համար, այլ նաև մենք (ամերիկացիները- խմբ.) պետք է վերանայենք մեր խնդիրները բնիկ ամերիկացիների և սևամորթների հե տ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Կրոմվելը:
Նրա խոսքով` ամբողջ աշխարհը պետք է լուրջ մոտենա այդ խնդրին, և այս ֆիլմը ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի յուրաքանչյուր ոք գնա կինոթատրոն և տեսնի սիրո պատմության հետ համադրված այդ փաստերը: «Այս ֆիլմում կա մի բան, որի մասին մարդիկ երբեք չեն մտածել: Նրանք կգնան տուն և կփնտրեն համացանցում այն, ինչի մասին չեն իմացել, դա շատ կարևոր է»,- ընդգծել է դերասանը:
Նա նշեց, որ շատ դժվար էր բալանսավորել Հայոց ցեղասպանությունը և սիրո պատմությունը, քանի որ ցեղասպանության մասին պետք էր բաց թողնել մի քանի փաստեր, որպեսզի սցենարում տեղ գտնի նաև սիրո պատմությունը: «Ու հետո պետք է սիրո պատմությունը համահունչ լինի այդ փաստերի հետ: Դա շատ դժվար է»,- ասել է Կրոմվելը:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհու: Անայի համար մրցակցություն է ծավալվում Մայքլի և Քրիսի միջև: Սիրային եռանկյունու պատմությունը զարգանում է Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության սյուժետային գծերի զարգացմանը զուգահեռ: «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից: