Չափից շատ ջո՞ւր եք խմում. ինչ վտանգ կարող է սպառնալ ձեզ
Advertisement 1000 x 90

Չափից շատ ջո՞ւր եք խմում. ինչ վտանգ կարող է սպառնալ ձեզ

Չափից շատ ջուր օգտագործելը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ջրազրկումը։ Lifer.com.ua կայքը գրում է, որ այն խաթարում է աղերի և հանքանյութերի հավասարակշռությունը, ինչը կարող է հանգեցնել գլխացավերի, հոգնածության, արյան բարձր ճնշման։ Երիկամային անբավարարության դեպքում դա նույնիսկ կարող է լուրջ վտանգ դառնալ։ Դա է պատճառը, որ օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 8 բաժակ ջուր խմել։

Չափից շատ ջուր խմելը կարող է գիտակցության խճճվածություն և գրգռվածություն առաջացնել։ Կողմնակի ազդեցություններից կարող են լինել գլխացավերը, մկանային ջղաձգումները, սպազմերը, մկանների ընդհանուր թուլությունը։ Բացի այդ՝ կարող է նկատվել անհանգստություն և հոգնածություն, սրտխառնոց, ախորժակի բացակայություն, փսխում։

Հոգ տարեք երիկամների մասին։ Երիկամների հիվանդության դեպքում չափից շատ ջուր խմելը կարող է վատացնել երիկամների վիճակը։ Մեծանում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Որքան ջուր է հարկավոր խմել։ Այս հարցին պատասխանելն իրականում այնքան էլ հեշտ չէ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ օգտագործվող ջրի քանակը պետք է կախված լինի ակտիվության մակարդակից, նյութափոխանակությունից և շրջակա միջավայրից։ Բացի այդ՝ դրա վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարմնի քաշը, տարիքը, հասակը, դեղամիջոցների օգտագործումը։ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում սահմանափակվել 6-8 բաժակ ջրով՝ օրգանիզմի նորմալ աշխատանքի և ջրազրկումից խուսափելու նպատակով։ Լսեք օրգանիզմին։ Ջուր խմեք միայն այն ժամանակ, երբ ծարավ եք զգում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am