Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլերյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլերյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ:
Թեհլերյան– Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախագահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլերյան – Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլերյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլերյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:
1921թ․- ի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ Սողոմոնը գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլիրիյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական):
Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում