Topshop նորաձևության բրենդի ջինսերի մոդելը, որը պատրաստվել է թափանցիկ պոլիուրետանից, հարուցել է պոտենցիալ գնորդների բացասական արձագանքը: Այդ մասին հայտնել է UPI-ն:
Նորույթն սկսել է մակնիշի ամերիկյան կայքում վաճառվել 100 դոլար գնով: Նկարագրության համաձայն, առաջարկվումէԷ դրանք հագնել փառատոների և դիմակահանդեսների ժամանակ:
Ընկերության ոճաբանների կարծիքով, շալվարները հարմար են նաև ամենօրյա գործածության համար (դրանք կարելի է համադրել բիկինիի, շրջազգեստների, լայն սվիտերների, պայետկաներով ժակետների հետ):
«Մարդիկ քննադատելու են ձեզ, երաշխավորված է»,նշվում է նաև ապրանքի էջում: Twitter-ի օգտատերերը, որոնք ուշադրություն են դարձրել թափանցիկ ջինսերի վրա, կասկածներ են հայտնել դրանց կիրառելիության հարցում և ենթադրել են, որ մակնիշը շատ հեռու է գնացել դիզայնի հետ կապված փորձարարություններում:
«Գնա տուն, Topsho՛p, դու հարբած ես»,- գրել է քննարկման մասնակիցներից մեկը: Յուզերները նաև վստահություն են հայտնել, որ պոլիուրետանե շալվարները կնպաստեն քրտնարտադրությանը: