Mango-ն մոդելներին ուղարկել է ուսումնասիրելու գաղտնի լողափը
Advertisement 1000 x 90

Mango-ն մոդելներին ուղարկել է ուսումնասիրելու գաղտնի լողափը

Mango իսպանական մակնիշը ներկայացրել է նոր գովազդային արշավ, որի գլխավոր հերոսներն են՝ Արիզոնա Մյուզը, Սոֆյա Արենսը և Ալաննա Արինգտոնը: Ըստ սյուժեի, նրանք ուսումնասիրում են գաղտնի լողափը, որը հեռու է կողմնակի մարդկանց հայացքներից: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում, որն ապրիլի 26-ին ստացել է «Լենտա.ռու»-ն:

Գարուն-ամառ տարեշրջանի հագուստի հավաքածուում տեղ են գտել կրոպ-տոպերը՝ չմշակված եզրերով, ձեռագործ տոպերը, բարձր գոտկատեղով քաթանից կարված շալվարները, քուղակապերով ոճավոր լողազգեստները և բիկինիները՝ էթնիկական մոտիվներով, ինչպես նաև ծաղկավոր տունիկաները: Հավաքածուի գլխավոր մոդելներից մեկը ծալքավոր գործվածքից պատրաստված արծաթագույն երկարափեշ զգեստն Է, որը հիշեցնում է ջրահարսի եղջերաթեփը:

Mango-ն մասս-մարկետ սեգմենտի հագուստի իսպանական արտադրող է: Ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Բարսելոնում: