Fithacker.ru կայքը գրում է, որ այս համեղ դիետան նախատեսված է 10 օրվա համար։ Հետևելով դրա կանոններին՝ կարող եք այդ ընթացքում ազատվել 2.5-4 կիլոգրամ քաշից։ Յուրաքանչյուր օր հարավոր է 500 գրամ յոգուրտ ուտել՝ այն բաժանելով չորս մասի։ Վերջին անգամ ուտել հարկավոր է քնելուց 2-3 ժամ առաջ։
Ուտելու առաջ առանց շաքարի կանաչ թեյ խմեք։ Կարելի է հյութեր խմել՝ բացի խաղողի և այն հյութերից, որոնց շաքար է ավելացված։ Կարող եք նաև խնձոր և ցիտրուսային մրգեր ուտել՝ օրվա ընթացքում 300 գրամից ոչ ավելի, հատապտուղներ, բանջարեղեն։ Թույլատրվում է նաև մսի անյուղ տեսակներ օգտագործել՝ օրվա ընթացքում մոտ 100 գրամ։
Նախաճաշ։ 150 գրամ յոգուրտ, 20 գրամ չիր, 100 մլ հյութ։
Ճաշ։ Յոգուրտ, 100 գրամ հավի խաշած միս, 100 մլ հյութ, աղցան՝ լոլիկ, վարունգ, սոխ, կանաչի։
Թեթև ընդմիջում։ Բանջարեղենային աղցան՝ յոգուրտով։
Ընթրիք։ Յոգուրտ, 100 մլ հյութ, կաղամբ՝ շոգեխաշած գազարի, սոխի, լոլիկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը