Marketium.ru կայքը գրում է, որ ավելորդ քաշի պատճառը հաճախ դանդաղ նյութափոխանակությունն է։ Արագ նյութափոխանակության շնորհիվ օրգանիզմը սնունդը վերածում է էներգիայի։ Ինչպե՞ս անել, որ օրգանիզմն այրի ճարպերը նույնիսկ քնելու ընթացքում։
Նյութափոխանակության արագությունը կախած է ժառանգականությունից, տարիքից, կազմվածքից, սեռից։ Մեծ նշանակություն ունեն նաև կենսակերպը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և ճիշտ սննդակարգը։ Գոյություն ունի նաև մթերք, որն արագացնում է նյութափոխանակությունը։
Դրանց շրջանում առաջինը նշվում է կաթնաթթվային մթերքը։ Յոգուրտն ու կեֆիրն ապահովում են միկրոֆլորա, որը հարկավոր է աղիների ճիշտ աշխատանքի համար։ Օգտակար բակտերիաների օգնությամբ սնունդն ավելի արագ է յուրացվում։ Արդյունքում՝ ավելի քիչ կալորիաներ եք օգտագործում՝ ստանալով օգտակար նյութեր։ Պարզապես հարկավոր է հիշել՝ միայն բնական և առանց շաքարի յոգուրտ։ Խանութներում վաճառվող յոգուրտը հիմնականում շատ շաքար է պարունակում, ինչը չի կարող օգտակար լինել օրգանիզմի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը