Բաղադրությունը
հավի կրծքամիս – 6 կտոր
շամպինիոն – 400 գ
սոխ – 1 հատ
սպիտակ չոր գինի – 1 բաժակ
կրեմ ֆրեշ (թթվասերի ֆրանսիական տարբերակներից) – 300 գ
թարմ թարխուն – 15 ցողուն
քերած մշկընկույզ
ալյուր – 1 ճ.գդ.
բուսայուղ – 3 ճ.գդ.
կարագ – 2-3 ճ.գդ.
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը լվանալ, մաքրել, ոտիկները հեռացնել:
Սոխը մանրացնել, սունկի հետ տապակել ուժեղ կրակի վրա կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ: Տապակել 5-6 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:
Աղ, պղպեղ անել, վերցնել կրակից:
Կրեմ-ֆրեշը, սպիտակ գինին, աղը, պղպեղը, մշկընկույզը խառնել բլենդերի մեջ:
Հավի կրծքամսի վրա երկու կողմից աղ, պղպեղ անել:
Ջեռոցի տապակին կարագ քսել, վրան դնել կրծքամիսը, վրան` տապակած սունկն ու սոխը: Վրան լցնել բլենդերի խառնուրդը:
Մանր կտրատած թարխունը լցնել վրան:
Տապակը դնել 170 °С ջեռոցի մեջ 30 րոպե:
Միսը հանել ջեռոցից:
Սոուսի համար առաջացած մսաջուրը լցնել թասի մեջ: Ավելացնել մնացած կարագը, եռացնել:
Կրծքամիսն ու սունկը ծածկել փայլաթիթեղով, որ չսառչեն:
Ալյուրը խառնել 1 ճ.գդ. ջրին, լցնել մսի հյութի վրա: Ստացված զանգվածը հարել, դարձնել սոուս:
Եփել մինչև թանձրանա, 2-3 րոպե, աղ, պղպեղ անել:
Այս սոուսը մատուցել կրծքամսի հետ: Զարդարել թարխունով:
recipes.am