Marketium.ru-ն գրում է, որ սուրճի մեջ կարագ ավելացնելու առաջարկը կարող է տարօրինակ թվալ, սակայն այն կարող է ողջ օրվա համար էներգիա հաղորդել և նույնիսկ օգնել նիհարել։ Մի քանի պատճառ՝ ինչու է խորհուրդ տրվում սուրճի մեջ կարագ ավելացնել։
Բարձրացնում է աշխատունակությունը
Սուրճն էներգետիկ ըմպելիք է, որը թարմացնում է։ Բայց այդ թարմությունը բավական արագ է անցնում, իսկ կարագի ավելացումը կօգնի օրգանիզմն ապահովել անհրաժեշտ ճարպերով, երկար ժամանակ հագեցածության զգացում կհաղորդի և կբարձրացնի ակտիվության մակարդակը։
Կօգնի կրճատել որովայնի շրջագիծը
Եթե սիրում եք սերուցքով և շաքարով սուրճ խմել, կարագը կարող է հրաշալի այլընտրանք դառնալ։ Այս դեպքում կալորիաները շատ ավելի քիչ կլինեն, ինչի արդյունքում որովայնի շրջագիծը կկրճատվի։
Ամրացնում է ոսկորները
Կարագը կալցիում է պարունակում, որն օգնում է ամրացնել ոսկորները։
Նվազեցնում է քաշը
Կարագը բավական կալորիական մթերք է, բայց այն արագ հագեցնում է օրգանիզմը և սովի զգացումը։ Արդյունքում՝ տեղի է ունենում քաշի նվազում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը