Երբևէ լսե՞լ եք, որ կարտոֆիլի հյութն ունի բազմաթիվ սննդարար հատկանիշներ, որոնք ճիշտ օգտագործման դեպքում կօգնեն բուժել մի քանի հիվանդություններ:
Կարտոֆիլի հյութը հրաշալի կերպով բուժում է՝
Գաստրիտ– 1ճ/գ կարտոֆիլի հյութը խառնեք մեկ լիտր ջրի մեջ և խմեք ամեն օր, ուտելուց 30 րոպե առաջ:
Ստամոքսի խոց- լանչից և ընթրիքից առաջ 50մլ կարտոֆիլի հյութ խմեք:
Արյան մեջ շաքարի մակարդակը- Կարտոֆիլի հյութն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Այն նաև հրաշալի օգնում է թոքերի հիվանդությունների դեպքում:
Քաղցկեղածին հիվանդություններ- Բրոյսովի թերապիան (Ռուդոլֆ Բրոյսովն ավստրալիացի գիտնական էր, որը պնդում էր, որ քաղցկեղը կարելի է բուժել 42 օրվա ընթացքում՝ բանջարեղենային հյութի և թեյի միջոցով) քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ թերապիան է, որի բաղադրության մեջ կարտոֆիլ է մտնում:
Լյարդի, սրտի հիվանդությունները, հաճախակի գլխացավերը և կանացի ցավերը- Կարտոֆիլի հյութը նաև հրաշալի է վերը նշված բոլոր հիվանդությունների ժամանակ:
Ինչպես պատրաստել հյութը
Նախ՝ լվացեք կարտոֆիլը և հեռացրեք վրայի կանաչ հատվածները: Ապա գցեք հյութաքամիչի մեջ և մեկ րոպեից քիչ հարեք: Հիշեք, որ այն պետք է խմել թարմ վիճակում: Եթե ցանկանում եք համը փոխել՝ կարող եք ավելացնել մեղր, կիտրոնի հյութ, գազար կամ խնձոր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը