Steptohealth.ru կայքը կազմել է ըմպելիքի 3 բաղադրատոմս, որոնք կօգնեն նիհարել:
Անանաս և ալոէ վերա
Անանասը հարուստ է հակաօքսիդանտներով, և եթե այն խառնեք ալոէ վերայի հետ, ապա կարող եք ստանալ հիանալի միջոց՝ օրգանիզմը մաքրելու, դետոքսիկացիայի համար: Այս խառնուրդը կօգնի ձեր նյութափոխանակությանը, օրգանիզմից դուրս կհանի տոքսինները և ավելորդ ճարպերը:
Կանաչ կոկտեյլ
Հենց այսպիսի ըմպելիքներն ամենաօգտակարն են և ավելի արագ են այրում կալորիաներն ու ճարպերը: Բացի դրանից, դրանք շատ համեղ են: Այդ կոկտեյլը պետք է պատրաստված լինի մաղադանոսից, կիտրոնից, նեխուրից, սպանախից, իմբիրից, վարունգից և խնձորից:
Գրեյպֆրուտ
Այս միրգը հաճախ է մաս կազմում ճարպերն այրող դիետայի: Այն հարուստ է օգտակար նյութերով, վիտամիններով, հակաօքսիդանտներով և շատ քիչ կալորիաներ է պարունակում: Ինչպես մյուս ցիտրուսային մրգերը, այն օգնում է բնական ճանապարհով նվազեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը, լավացնում է աղիների և երիկամների աշխատանքը, օրգանիզմից հանում է տոքսինները: