Չուտել 6-ից հետո, և ևս 5 «դիետիկ» խորհուրդ, որոնք չեն աշխատում
Advertisement 1000 x 90

Չուտել 6-ից հետո, և ևս 5 «դիետիկ» խորհուրդ, որոնք չեն աշխատում

Գեղեցիկ կազմվածք ունենալու մրցավազքի ընթացքում մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ հրաժարվել շաքարից, չուտել գիշերային ժամերին, հաշվել կալորիաները, և այլն։ Cosmo.ru-ն ներկայացրել է խորհուրդներ, որոնք հաճախ են տրվում նիհարել ցանկացողներին, բայց որոնք չեն աշխատում։

Կալորիաների բացակայություն

Ամենատարածված սխալներից մեկը երկար ժամանակի ընթացքում շատ քիչ կալորիաների օգտագործումն է։ Արդյունքում՝ օրգանիզմը դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Հետագայում սահմանված կարգից ցանկացած շեղում հանգեցնում է քաշի ավելացման։ Որքան կոշտ են սահմանափակումները, այնքան կոշտ են նաև խախտումները։ Սնվելու նկատմամբ վերաբերմունքը փոխելու դեպքում հետևանքները կարող են անցանկալի լինել, այդ թվում՝ նաև բուլեմիա։

Ռադիկալ դետոքս

Հաջորդ տարածված մոլորությունը դետոքս-ծրագրի օգտագործումն է ոչ թե օրգանիզմը տոքսիններից ազատելու, այլ քաշը հնարավորինս արագ նվազեցնելու համար։ Սա հանգեցնում է սննդային վարքի խանգարման, ավելի կոնկրետ՝ չափից շատ ուտելու և մեղքի զգացման։

Սխալ գրաֆիկ

Ժամը 6-ից հետո չուտելու մասին շատերն են լսել, բայց սնունդը հսկել հարկավոր է արդեն ժամը 16։00-ից։ Ծովամթերքը, բուսական ճարպերը, ինչպիսիք են ընդեղենը, հարուստ են օգտակար ճարպերով և հարկավոր են օրգանիզմին, բայց նաև մեծ քանակով կալորիաներ են պարունակում։ Այս ամենը պետք է ուտել, բայց օրվա առաջին կեսին։ Երկրորդ կեսին հարկավոր է օգտագործել բանջարեղեն և ցածր կալորիականություն ունեցող սպիտակուցային մթերք։

Չափից շատ միրգ օգտագործելը

Շատերն են մրգերը համարում ցածր կալորիականություն ունեցող մթերք, որ կարելի է ուտել երեկոյան ժամերին։ Մրգերը ֆրուկտոզա են պարունակում. սա բնական շաքար է։ Այդ պատճառով էլ մրգերը հարկավոր է ներառել սննդակարգ, բայց օգտագործել օրվա առաջին կեսին միայն։

Չափից շատ բարդ ածխաջրեր

Շատերը գիտեն այն մասին, որ պարզ ածխաջրերը վնասակար են։ Սակայն պետք է հաշվի առնել, որ բարդ ածխաջրերն էլ էներգիայի աղբյուր են, որն օրգանիզմին հարկավոր է օրվա ընթացքում։ Բայց դրանք պետք չէ օգտագործել օրվա երկրորդ կեսին, քանի որ չծախսվող ամբողջ էներգիան վերածվում է ճարպային կուտակումների։

Բուսակերություն

Պատկերացումը, թե կենդանական ծագման մթերքից հրաժարվելն օգնում է նիհարել, միֆ է։ Օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերով՝ սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր, ապահովելու համար բուսակերն ավելի շատ պետք է ուտի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը