Սեքսոլոգների հավաստիացմամբ դանդաղ սեքսը զգայունության նոր հորիզոններ է բացահայտում և օգնում է հասնել հաճույքի ավելի բարձր մակարդակի։ Արագ սեքսը սովորաբար զուգորդվում է բուռն կրքի հետ, սակայն գործնականում հաճախ ծառայում է որպես օրգազմի հասնելու արագ ձև, լիցքաթափվելու պարզունակ միջոց։ Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դանդաղ սեքսը, որոնք են նպատակները, ինչպես հասնել հաճույքի գագաթնակետին․․․
Ինչ է դանդաղ սեքսը
Հոգեթերապևտ և մարդու սեքսուալության ոլորտի մասնագետ Բարնաբի Բարատը (Barnaby B. Barratt) իր «Դանդաղկոտության զգայունությունը, սեքսուալությունը և էրոտիզմը» հոդվածում առանձնացնում է դանդաղ սեքսի երեք հիմնական հատկանիշ։
Կենտրոնացում պրոցեսի վրա։
Այսինքն՝ ուշադրությունը կենտրոնանում է մերձեցման ամեն մի փուլի, այլ ոչ թե վերջնակետին՝ օրգազմին արագ հասնելու ձգտման վրա։
Կենտրոնացում հաճույքի վրա։
Կենտրոնացում ցանկացած հպման զգայական ընկալման, այլ ոչ թե լարվածությունից ազատվելու ցանկության վրա։
Անկաշկանդություն։
Երբ անշտապ ու ազատ հետևում ես մարմնի ամեն մի կանչին՝ սեքսը չվերածելով հստակ հերթականությամբ արվող գործողության, որը կատարվում է որոշակի ժամանակահատվածում։
Սեքսի վերաբերյալ նմանատիպ պատկերացումներ գոյություն ունեն տանտրայում։ Այն հոգևոր մի պրակտիկա է, որը մարմինը օգտագործում է որպես ճանանաչողության գործիք։
Տանտրայական սեքսը ենթադրում է դանդաղ, աստիճանաբար հաստատվող կոնտակտ ինքդ քեզ և զուգընկերոջդ հետ, այդ շփման ընթացքում ինքնագիտակցում և սեռական հզոր էներգիայի ազատում, որն ընդունակ է ազդել կյանքի նաև այլ ոլորտների վրա։
Դանդաղ սեքսի առանձնահատկությունները
1. Դանդաղ սեքսն զգալիորեն բարձրացնում է զգայունակությունը և ուժեղացնում զուգընկերների մտերմությունը։ Այն դառնում է ստեղծագործական ակտ, արվեստ և թուլանալու միջոց, այլ ոչ թե սթրեսի գործոն (արդյունքին արագ հասնելու ձգտում)։
2. Դանդաղ սեքսը կարող է ինքնազարգացման միջոց լինել։ Կենտրոնանալով սեփական զգացողությունների վրա՝ մարդ մարզում է գիտակցականությունը, սկսում ավելի լավ հասկանալ ինքն իրեն։ Մարդ իր մեջ բացահայտում է հաճույքի աղբյուրը և կարողանում ուսումնասիրել զուգընկերոջը՝ նրան չընկալելով որպես օրգազմի հասնելու մեքենայի։
3. Դանդաղ սեքսն ավելի մեծ հաճույք է պատճառում, քան արագը։ Այն կիրառող մարդիկ կարող են յուրացնել օրգազմը կառավարելու տեխնիկան՝ կարող են գրգռված վիճակը պահպանել երկար ժամանակ և ավարտել ամբողջ մարմնի օրգազմով։ Սովորական սեքսի ընթացքում գենիտալ օրգազմ է առաջանում, որը տևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Տանտրան երկարաձգում է էքստազը և ուժգնացնում այն։ Սեռական էներգիան տարածվում է ամբողջ մարմնով մեկ, և այն ցնցվում է լիակատար հաճույքից։
Իչպե՞ս հասնել այդ հաճույքին
1. Նախապատրաստեք միջավայրը
Զգայունությունը խթանելու համար հատուկ միջավայր է պետք՝ բույրեր, գույներ, կտորներ։ Ձեր տրամադրության տակ է լոգարանը, եթերային յուղերը, բուրավետ մոմերը, ատլասը, մի խոսքով՝ այն, ինչը կարող է ուժգնացնել զգացողությունները։ Ուշադրություն դարձրեք նաև ժամանակին։ Դանդաղ սեքսի դեպքում այն պետք է շատ լինի։
2. Սկսեք տեսողական կոնտակտից
Հայացքը նույնքան ազդեցիկ ու ցանկություն առաջացնող կարող է լինել, որքան հպումը։ Ուշադիր զննեք զուգընկերոջ մարմինը, կարծես աչքերով հպվում եք նրան։ Բազմաթիվ կանայք իրենց կազմվածքի հետ կապված կոմպլեքսներ ունեն։ Դրանք հաղթահարելու համար պատկերացրեք, որ ամեն մի հագուստը հանելիս ազատվում եք նաև որևէ կոմպլեքսից կամ տագնապից, մերկացնելով մարմինը՝ ազատվում եք նաև վախերից։
3. Հետևեք շնչառությանը
Հետևեք ձեր և զուգընկերոջ շնչառությանը։ Դրանով կզգաք այն էներգիան, որը միավորում է ձեր մարմնի բոլոր մասերը և ձեզ միացնում զուգընկերոջը։ Շնչառական վարժությունների միջոցով հնարավոր է մեծացնել տղամարդու օրգազմի տևողությունը։ Այդ նպատակով, լինելով նախաօրգազմային վիճակում, տղամարդը պետք է հանգիստ, խորը շունչ քաշի և փորձի առավելագույնս թուլացնել մկանները։ Այդ դեպքում սովորական 710վրկի փոխարեն հաճույքը կարող է տևել մի ամբողջ 30վրկ։
4. Ուսումնասիրեք մարմնի բոլոր մասերը
Դանդաղ սեքսը հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել մարմնի այն հատվածներին, որոնք սովորաբար անտեսվում են սեռական հարաբերության ժամանակ։ Այժմ հնարավորություն ունեք նոր բաներ իմանալու ձեր ձեռքերի, մատների ու ափերի մասին։ Փորձեք մարմնի կոնկրետ հատվածում երկարատև էրոտիկ մերսում անել։ Անպայման հետևեք ձեր զգացողություններին և կիսեք դրանք զուգընկերոջ հետ։ Պետք չէ զսպել հույզերը․ եթե ամաչում եք կամ անհարմար իրավիճակում եք, բարձրաձայն ու անկաշկանդ ծիծաղեք կամ եթե ցանկանում եք լաց լինել, լաց եղեք։ Անկեղծ հույզերը միայն կուժգնացնեն մտերմությունը։
5. Երկարացրեք մերձեցման պահը
Այս խորհուրդը վերաբերում է ակտիվ զուգընկերոջը։ Նա պետք է իր ներհրումը խիստ դանդաղ կատարի (անգամ միլիմետրմիլիմետր) և դանդաղ էլ դուրս գա։ Փորձեք մի պահ քարանալ ներսում, զգացեք զուգընկերուհու հետ միացումը։ Շատերս սովոր ենք սիրով զբաղվելիս հաճույք ստանալ արագ շարժումներից, հաշվի առեք, որ դանդաղ սեքսը հենց մերձեցման պրոցեսից հաճույք ստանալու հնարավորություն է տալիս։
Վերջին հստակեցումը
Դանդաղ սեքսը բոլորովին էլ չի բացառում սիրո ակտիվ ակտը։ Երբեմն պետք է նաև տեղի տալ բնազդային կրքին։ Վերջին հաշվով լավ կլինի, եթե զուգընկերները միասին փնտրեն լավագույն տեմպը, միայն թե պետք չէ հիմնվել կարծրատիպերի վրա, որովհետև հետազոտությունները վկայում են, որ բազմաթիվ տղամարդիկ նախընտրում են դանդաղ սեքսը, և բազմաթիվ կանայք էլ՝ արագը։
sotskiy.am