«Առաջնորդները» հեռուստասերիալի դերասան Կարեն Ասլանյանը, որը մարմնավորում է Արամիկի կերպարը, երբեմն, լուսանկարներ է հրապարակում հարազատ եղբոր հետ` ցույց տալով իրենց նմանությունը։ Tert.am Life–ի հետ զրույցում Կարենը պատմեց եղբոր հետ հարաբերությունների, նմանության և տարբերության մասին։
«Շատերն են ասում, որ Էրիկը շատ նման է ինձ։ Ինչ–որ չափով տեսնում եմ նմանություն, սակայն ոչ շատ։ Երբեք չի ձգտել նմանվել ինձ կամ ինչ–որ մեկին, քանի որ այս տարիքում արդեն ունի ձևավորված «ես»–ը։ Լինում են օրեր, երբ նույն վերնաշապիկն ենք հագնում, բայց դա չի նշանակում, որ ձգտում ենք մեկս մյուսիս նմանվել։ Դա անում ենք պահի ցանկությամբ, որը մեզ հաճույք է պատճառում։ Բնավորությամբ շատ տարբեր ենք։ Նա ավելի պատասխանատու է, կայուն ու հստակ։ Իր մեջ ինձ չեմ տեսնում։ Երկուսս էլ ունենք մեր թերություններն ու առավելությունները։ Մեր միջև չկա մրցակցություն։ Մեր ծնողները մեզ այնպես են դաստիարակել, որ ունեցածը կիսենք իրար հետ։ Երբեք մեր առաջ խնդիր չենք դնում, թե ով է ավելի լավը, որովհետև մենք մեկս մյուսիս հաջողություններով ուրախանում ենք, անհաջողություններով` տխրում։ Մեկս մյուսով ենք առաջ գնում, թև ու թիկունք ենք իրար»,–ասաց Կարենը։
Ամբողջությամբ՝ life.tert.am