Երևանի «Մերիդիան» էքսպո-կենտրոնը ( «Meridian») մայիսի 12, 13 և 14-ին կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի։
Մայիսի 12-14-ը ժամը 10։00-22։00-ն «Մերիդիան» Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք։ Մուտքն ազատ է։ Այս մասին տեղեկացրեց միջոցառումների մամուլի պատասխանատու Կարինե Գևորգյանը՝ հավելելով. «Մայիսի 12-14-ը ժամը 19։00-22։00 տեղի կունենա «Yerevan Fashion Week.Golden laсe» նորաձևության շոուն։
«Yerevan Fashion Week. Golden Lace»-ի դեմքը Անի Զաքարյանն է, ով «Ani M» ոսկերչական ապրանքանիշի հիմնադիր, Armenian Jewellers Association-ի Ռուսաստանի մասնաճյուղի ներկայացուցիչն է։ Անի Զաքարյանի զարդերը իր հավաքածուում կներկայացնի լիբանանահայ դիզայներ Վարանտ Աբրահամյանը։
Նորաձևության շոուի կազմակերպիչը «AFD international fashion day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանն է։ Միջոցառման բացման արարողությունը կկատարի ՌԴ նորաձևության տան նախագահ, դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն, ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցևը։
Նորաձևության շոուին կմասնակցեն նաև կութուրային դիզայներներ Ֆրանսիայից, Լիբանանից, Բելառուսից և, իհարկե,Հայաստանից.
– Նորաձևության տուն Slava Zaitsev (ՌԴ),
– Hayari Couture Paris (Ֆրանսիա)
– Kevork Nour Shadoyan (Հայաստան)
– Narine Harutunyan (ՌԴ)
– Liana Sarkisyan (Հայաստան)
-Svetlana Evstigneeva (ՌԴ)
– Anahit Movsisyan (Հայաստան)
– Svetlana Hakobyan (Հայաստան)
-Varant Lamalin (Լիբանան)
Միջոցառմանը ներկա կլինեն պետական այրեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ»։