Շվեդ դերասանուհի Ալիսիա Վականդերը մասնակցել է Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տան գովազդային արշավին: Մի քանի լուսանկարներ հրապարակված են Instagram-ում ընկերության կայքում:
Դերասանուհին հավաքածուից ներկայացրել է պայուսակների մի քանի մոդելներ, որոնք ստեղծվել են ամենաբարձր վարձատրվող ժամանակակից նկարիչներից մեկի՝ Ջեֆ Կունսոնի կողմից: Speedy, Keepall և Neverfull պայուսակների վրա հատվածներ են վերարտադրված Կունսի աշխատանքների Gazing Ball շարքից, որոնք ստեղծվել են անցյալի մեծ նկարիչների կտավների մոտիվներով:
Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների և ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների և տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս է կազմում:
Ալիսիա Վականդերը շվեդ պարուհի է և դերասանուհի: Նա «Օսկար» մրցանակի է արժանացել «Դանիացի աղջիկը» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեներին մարմնավորելու համար: