Mercedes-Benz-ը ավտոմեքենաների շարք է թողարկել ի պատիվ «Աստղային պատերազմների»
Advertisement 1000 x 90

Mercedes-Benz-ը ավտոմեքենաների շարք է թողարկել ի պատիվ «Աստղային պատերազմների»

Mercedes-Benz ընկերությունը «Աստղային պատերազմներ» կինոֆրանշիզայի 40-ամյակի կապակցությամբ թողարկել է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարք: Ինչպես հայտնել է Luxurylaunches-ը, ավտոմեքենաները ներկայացվելու են միայն ճապոնական շուկայում:

Շարքում տեղ կգտնի միայն 120 ավտոմեքենա. դրանք թողարկվելու են երկու գույնով սև ու սպիտակ: Ավտոմեքենան հանդերձված է 1,6-լիտրանոց շարժիչով, որը կարող է զարգացնել մինչև 122 ձիաուժ հզորություն: Մոդելների մոտավոր արժեքը կազմում է շուրջ 45 հազար դոլար:

Սովորական ավտոմեքենաներից հատուկ շարքը տարբերվում է թեմատիկ աքսեսուարներով, օրինակ՝ թիկնաթոռների և ղեկի կարմիր դարձակարով, «Աստղային պատերազմների» լոգոտիպով փոքր գորգերով:

«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ ֆրանշիզա է, որը ներառում է կինոֆիլմեր և անիմացիոն սերիալներ: