
Toyota Land Cruiser-ը դարձել է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային ավտոմեքենան:
Կալֆոռնիայի Մոհավի օդատիեզերական փորձարկումների կենտրոնի թռիչքային գոտում ավտոմոբիլի թյունինգված տարբերակը հասել է ժամում մինչև 370 կիլոմետր թափառքի:
Դա ժամում գրեթե 31 կիլոմետրով ավելի արագ է նախորդ ռեկորդից, որը սահմանել է V12 երկտուրբո շարժիչով MercedesBenz GLK-ը, որը կառուցվել է Brabus սրահում:
Ավտոմոբիլի ղեկի առջև էր NASCAR շարքում «Տոյոտայի» նախկին ավտոարշավորդ Կարլ Էդվարդսը:
Արշավահերթի համար պատրաստվել էր չորսկիլոմետրանոց թռիչքային գոտի. թափառքի համար վարորդը պետք է տեղավորվեր 2,5 կիլոմետրի մեջ, որպեսզի մնացած տարածությունը բավարարեր անվտանգ արգելակման համար: