Ամերիկացի դերասանուհի և մոդել Լիվ Թայլերը դարձել է Gap մակնիշի համար ստեղծված գովազդային հոլովակի ռեժիսորը: Այն հրապարակված է YouTube-ում ընկերության պաշտոնական ալիքում:
Mama Said («Մայրիկն ասաց») խորագրով հոլովակը նվիրված է բրենդի մանկական հավաքածուներին. դրանում նկարահանվել են դերասանուհու երկու տարեկան որդին՝ Սեյլորը, և իննամսական դուստրը՝ Լուլան, ինչպես նաև գերմոդելներ Կոկո Ռոշան՝ դստեր՝ Այոնիի հետ և Քենդիս Սուեֆնփոլը՝ որդու՝ Անակի հետ, դերասանուհի Ջեռնի Սոլեթը՝ որդու՝ Հանթերի հետ, լուսանկարիչ Քես Բերդը՝ որդու՝ Լեոյի և դստեր՝ Մեյի հետ և այլ հայտնիներ:
Բոլոր երեխաները Gap Kids-ի և Baby Gap-ի հագուստով են. հոլովակին ուղեկցող տեքստը հորդորում է նվիրատվություն անել գերմոդել Քրիստի Թեռլինգթոնի կողմից ստեղծված Every Mother Counts հիմնադրամին, որի խնդիրն է՝ օգնել հղի կանանց ամբողջ աշխարհում: