Այս տորթի առավելությունն այն է, որ այն պետք չէ թխել: Շնորհիվ այս փաստի՝ անհավանական համեղ այս աղանդերի պատրաստումը Ձեզանից կխլի ընդամենը 15 րոպե:
Տորթ շոկոլադով և ելակով
Բաղադրիչներ
Շոկոլադե թխվածքաբլիթ – 300 գ
Կարագ – 100 գ
Կաթնային շոկոլադ – 200 գ
Սև շոկոլադ – 100 գ
Սերուցք – 200 մլ
Թարմ ելակ – 300 գ
Նուշ կամ այլ ընկույզ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Բլենդերի միջոցով մանրացնել թխվածքաբլիթը հալեցրած կարագի հետ:
Թխվածքաբլիթով և կարագով զանգվածը լցնել կաղապարի մեջ, ուղղել և դնել սառնարանը:
Շոկոլադները հալեցնել գոլորշու վրա: Ավելացնել սերուցքը, երբ շոկոլադները լրիվ հալված կլինեն:
Խառնել շոկոլադը և սերուցքը՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Կստացվի իդեալական կրեմ:
Տորթի սառած թխվածքաբլիթային հիմքի վրա լցնել շոկոլադե կրեմը:
Հերթականությամբ շարել ելակները:
Զարդարել տորթը մանրացրած ընկույզով:
Տորթը դնել սառնարանը: Արդեն երկու ժամ անց այն կսառչի և կունենա ֆանտաստիկ տեսք և համ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը