Պիցցա Ընկերներ
Advertisement 1000 x 90

Պիցցա Ընկերներ

Բաղադրությունը

Խմոր

1 տուփ կաթնաշոռ (200գ)

1 տուփ կարագ, կամ մարգարին (250գ)

1 ձու

շաքարավազ 1 ճ.գ

1թ.գ մարած սոդա

2 բաժակ ալյուր

ձիթապտուղ

Պատրաստման եղանակները

Ձուն հարել շաքարավազով, ավելացնելով նախորոգ թուլացրած կարագը, կամ մարգարինը, հետո կաթնաշոռը և մարած սոդան:

Թողնել 5 րոպե:

Հետո կամաց-կամաց ավելացնել ալյուրը:

Բացել խմորը շրջանաձև 0.5 սմ հաստությաբ, փոքր շրջանակներով:

1 սոխը կտրատել և մարինացնել քացախի մեջ, մոտ 30 րոպե:

Խառնել 3Ճ.գ տոմատի մածուկ, կամ կետչուպ , 2 ճ.գ մայոնեզ:

150գ ապխտած երշիկը կտրատել երկարությամբ կամ խորանարդիկներով:

Թարմ լոլիկը կեղվել, կտրատել շրջանակներով և մանրացնել խաշած ձվերը:

Անցկացնել պանիրը քերիչով:

Ձիթապտուղը շրջանաձև կտրատել:

խմորի վրա քսել մայոնեզով և տոմատով սոուսը, (մոտ. 1 ճ.գ մեկ շրջանակին), դրա վրա շարել մարինացված սոխը, երշիկը, պոմիդորները, ձուն:

Ըստ ճաշակի աղ և պղպեղ անել:

Զարդարել ձիթապտուղով և քերած պանրով:

Եփել ջեռոցում 20 րոպե 180 աստճանով:

Կանաչին ըստ ճաշակի: