Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք արվել են Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրերին:
1941 թ. հունիսի 21: Գերման Գերինգը գեներալների համար ընթերցում է ԽՍՀՄ վրա հարձակման հրամանը:
Մոսկվա: 1941 թ. հունսի 23: Կարմիր բանակայինների շարասյունը մեկնում է ռազմաճակատ: Հուլիսի 1-ի դրությամբ կարմիր բանակը համալրվել էր 5.3 միլիոն պահեստայիններով:
1941 թ. հունիսի 22-ը: Խորհրդային քաղաքների առաջին ռմբակոծությունները՝ Ռիգայում, Մինսկում, Կիևում, Օդեսայում, Սմոլենսկում, Սևաստոպոլում:
1941 թ. հունիսի 22-ը: Գերմանացիները Բուգով անցնում են Բելոռուսիա:
Ադոլֆ Հիտլերի խորթ զարմիկը՝ Ուիլյամ Պատրիկը: Նա ռազմաճակատ էր մեկնել կանադական գվարդիայի կողմից: Սակայն մինչ այդ… Ուիլյամ Պատրիկ Հիտլերը եղել է Ադոլֆ Հիտլերի խորթ եղբոր որդին: Նա ծնվել է Մեծ Բրիտանիայում և 30-ականներին տեղափոխվել է Գերմանիա, ուր հորեղբայրը նրան աշխատանքի է տեղավորել Opel գործարանում: Կարիերային աճ ապահովելու համար Պատրիկը բազմիցս հորեղբորը շանտաժի է ենթարկել, ասելով, որ եթե չօգնի վերև բարձրանալու հարցում, բոլորին կասի, որ իր պապը հրեա է եղել:
1938-ին Պատրիկը վերջնականապես վերադառնում է Մեծ Բրիտանիա, ուր Look ամսագրում հոդված է հրապարակում՝ «Ինչու եմ ատում իմ հորեղբորը»: Նա պատերազմի ժամանակ կռվել է հակահիտլերյան կոալիցիայի կողմից, իսկ պատերազմից հետո փոխել է ազգանունը, դառնալով՝ Ստյուարդ-Հյուսթոն:
1941 թ. հունիսի 22-ը: Ռիբենտրոպը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում է պատերազամի մասին: Բանն այն է, որ այդ օրերին ԽՍՀՄ ողջ ռազմական մեքենան իր ուժերը մոտեցրել է սահմանին՝ հուժկի հարձակման անցնելու նպատակով, Գերմանիային մեջքից խփելու համար, որ, հասնելով Փարիզ, հաստատի համաշխարհային պրոլետարիատի դիկտատուրան: Դա Գերմանիան թույլ տալ չէր կարող:
Մոսկվայում գտնվող քիմ. պաշտպանության ծառայությունը: Առաջին Համաշխարհայինից հետո բոլորը սպասում էին, որ այս անգամ ևս, կկիրառվի քիմիական զենք: Ստալինը և Չերչիլը պայմանավորվածություն են ունեցել քլորի մատակարարման հարցում: Ագրեսիվ Գերմանիային զսպելու համար Չերչիլը Հիտլերին սպառնացել էր քիմիական ռումբեր նետել գերմանական հիմնական քաղաքների վրա, եթե նա քիմիական զենքը օգտագործեր ԽՍՀՄ դեմ: Դա զսպեց Հիտլերին:
1941 հունիսի 22: Մոսկվա: Բոլորը լսում են Մոլոտովի ելույթը:
Բելոռուսիայում խոցված КВ-1 ԽՍՀՄ ծանր տանկը:
Մոսկվա: Կամավորների հավաքագրումը: Միայն Մոսկվայի շրջանում առաջին օրերին շուրջ 300 000 կամավոր էր հավաքագրվել:
1941 թ. հունիս: Գերմանացի զինվորը Բելոռուսիայում:
1941 թ: Լյուֆթվաֆեի օդաչուն:
Գերմանացի զինվորականները խորհրդային խոցված զրահամեքենայի կողքին: Նացիստական Գերմանիայի ձիերի թիվը պատերազմի առաջին օրերին եղել է 700 000:
ԽՍՀՄ փախստականները:
1941 թ. հունիսի 26: Գերմանացիները արտաքսում են գյուղաբնակներին իրենց տներից:
Լիտվացիները դիմավորում են գերմանացիներին:
Բելոռուսիայում տեղի ունեցած ցուցադրական մահապատիժը: Բելոռուսիայի տարածքում են գործել շուրջ 260 համակենտրոնացման ճամբար:
1941 թ. հուլիսի 1: Ռիգա:
1941 թ. հունիսի 27-ը: Գեորգ 6-րդը կնոջ՝ Եղիսաբեթի հետ այցելել են կանադական գնդի զինվորներին:
1941 թ. հունիսի 27-ը: Լոնդոն, աշակերտները քաղպաշտպանության դասի ժամանակ:
1941 թ. հունիսի 30: Իտալիա, Բենիտո Մուսոլինին և նացիստական երիտթևի առաջնորդ Արթուր Ակսման մարզական շքերթի ժամանակ:
Գերմանիայի բանակի հրամանատար Էրվին Ռոմելը Հյուսիսային Աֆրիկայում: Լիբիա, 30 հունիսի, 1941 թ.:
23 հունիսի, 1941 թ.: Իսպանական «Երկնագույն դիվիզիայի» ստորաբաժանումները մասնակցում են արևելյան ռազմաճակատում՝ Գերմանիայի կողմից, չնայած այն բանին, որ Իսպանիան պաշտոնապես չեզոքություն է պահպանել:
aeslib.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը