Դիետաները սահմանափակում են սննդակարգի կալորիականությունը, դրանցից շատերը բավականին համարձակ են: Ըստ դիետոլոգների` բոլորը չէ, որ կարող են դիետա պահել: Նրանք են` երեխաներն ու դեռահասները, հղիներն ու կերակրող մայրերը, կլիմաքսի շրջանում գտնվող կանայք, խրոնիկական հիվանդություններով տառապողները: Աճի ու սեռական զարգացման շրջանում արգելվում են ճարպերի ու սպիտակուցների սահմանափակմամբ դիետաները: Դրանք կարող են հանգեցնել նաև հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության: Ցանկացած դիետա ուժեղ սթրես է օրգանիզմի համար: Ավելորդ քաշը վերահսկելու համար պետք է հետևել միայն մասնագետի խորհուրդներին:
doctors.am