Բաղադրությունը
300 գր. հավի կրծքամիս
3 ձու
400 գր. կարտոֆիլ
300 գր. գազար
200 գր. պահածոյացված սունկ
սոխ, մայոնեզ, աղ
Պատրաստման եղանակները
Հավի կրծքամիսը խաշել և մանր խորանարդիկներով կտրատել:
Խաշել նաև կարտոֆիլը, գազարը ու անցկացնել քերիչով:
Կտրատել նաև սունկը և սոխը, իսկ ձուն մանր քերիչով անցկացնել:
Ափսեի մեջ լցնել կարտոֆիլը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել:
Կարտոֆիլի վրա լցնել սունկը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել:
Այնուհետև գազարը, հավը, սոխը նույն կերպ ավելացնել շերտերի վրա, այս ամենի վրա տարածել քերիչով անցկացված ձուն:
Աղցանը զարդարել կանաչիով: