Furla իտալական մակնիշն իր 90-ամյակի առթիվ թողարկել է պայուսակների հատուկ հավաքածու: Այդ մասին հաղորդվում է բրենդի մայիսի 11-ի մամուլի տեղեկագրում:
Շարքում ներկայացված է միայն մեկ մոդել՝ Metropolis-ը: Այն թողարկվել է մի քանի տարբերակով, ինչը, մակնիշի ներկայացուցչի խոսքով, արտացոլում է բրենդի զարգացման փուլերը:
Նոր պայուսակը հասանելի է հինգ գույներով՝ վարդագույն, մագնոլիա, ոսկեգույն, կարմիր և օնիքս: Փակվող կափույրներով ինը տարբերակներն արդեն կարելի է ձեռք բերել ամբողջ աշխարհում Furla-ի խանութներում:
Furla ընկերությունը հիմնադրվել է Ֆուռլանետո ընտանիքի կողմից: Այս բրենդի ներքո թողարկվում է կոշիկ, ինչպես նաև պայուսակներ, կաշվից պատրաստված արտադրանք (գոտիներ ու ձեռնոցներ), ակնոցներ ու ժամացույցներ: Առաջին խանութը բացվել է 1955 թվականին: