Բաղադրությունը
400 գր. սպագետի
200 գր. ծաղկակաղամբ
100 գր. պանիր
պաքսիմատ
սոխ, կանաչի
ձեթ, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ:
Ծաղկակաղամբը խաշել և տապակել ձեթով:
Առանձին թավայի մեջ սոխառած անել, ավելացնել ծաղկակաղամբը, սպագետին և մանր կտրատված կանաչին:
Այս ամենը համեմել աղով և պղպեղով:
Կրակից վերցնելուց հետո ավելացնել պանիրը և պաքսիմատը: