Նիհարել առանց դիետաների. 5 պարզ միջոց
Advertisement 1000 x 90

Նիհարել առանց դիետաների. 5 պարզ միջոց

Ամերիկացի հոգեբանները կարծում են, որ ամենևին պարտադիր չէ պահել տանջալի դիետաներ` նիհարելու համար. կան ավելի հեշտ մեթոդներ:

Առաջին. սառնարանում մթերքները տեղավորեք այնպես, որ օգտակար ու առողջարար մթերքները լինեն տեսանելի տեղում, իսկ յուղոտ ու ոչ այնքան առողջարարները` թաքցրեք: Զարմանալի է, բայց սա լավ արդյունքներ է տալիս:

Երկրորդ. օգտագործել փոքր չափի ափսեներ, սա կփոքրացնի ձեր չափաբաժինը:

Երրորդ. չշեղվել, ուտել լռության ու հանգստի միջավայրում` առանց ռադիոյի, հեռուստացույցի կամ խոսակցությունների: Հայտնի է, որ շեղվելով մարդն ուտում է ավելի շատ, քան պետք է:

Չորրորդը. չուտել երկրորդ չափաբաժինը, պատրաստել այնքան, որ միանգամից հնարավոր լինի ուտել:

Հինգերորդ. ըմպելիքների համար օգտագործել նեղ, երկար բաժակներ:

Նրանք, ովքեր հետևում են այս պարզ կանոններին, սովորաբար նիհարում են ամսական 1-2 կգ` առանց որևէ դիետայի: Իսկ մասնագետները խորհուրդ են տալիս նիհարելու հենց այսպիսի տեմպեր:

doctors.am