Ինչպես հաղորդում է bravo.am կայքը, հայկական նորաստեղծ «Փետուր» ապրանքանիշը Երևանի «Սիրահարների այգում» կազմակերպել էր առաջին ցուցադրությունը, որի ընթացքում երիտասարդ աղջիկները ներկայացրել են հայ մոդելավորողների ստեղծած միագույն և նախշերով գիշերազգեստների առաջին 15 նմուշները։
Տեղի ունեցած խաղարկությանը պատահականության սկզբունքով մասնակիցներից մեկը գտավ սպիտակ վանդակում պահված փետուրը՝ արդյունքում նվեր ստանալով իր ընտրությամբ գիշերազգեստ։
Լուսանկարները` bravo.am-ի: