Գերմանական Mime et Moi մակնիշը՝ Մյունխենից, մշակել է փոխովի կրունկներով կոշիկի դիզայն: Ինչպես հայտնել է The Mashable-ը, բոկոտիկները հեշտությամբ կարող են կերպափոխվել կոշիկների: Անցյալ տարվա աշնանն արշավը մեկնարկել է Kickstarter-ում, իսկ այժմ սկսվել է նորույթների զանգվածային արտադրությունը:
Լրակազմի մեջ են մտնում տարբեր ձևի և բարձրության յոթ փոխովի կրունկներ, որոնք հատուկ ամրակապով միանում են ներբանին: Մոդելներն արտադրվում են Իսպանիայում: