NASA-ն մարսյան «բեթմոբիլ» է ցուցադրել
Advertisement 1000 x 90

NASA-ն մարսյան «բեթմոբիլ» է ցուցադրել

NASA-ն ցուցադրել է նոր մարսագնացի լիամասշտաբ մոդելը: Ինչպես գրել է Daily Mail հրատարակությունը, ռովերը հիշեցնում է բեթմոբիլ՝ Lamborghini-ի և տանկի հիբրիդը Քրիստոֆեր Նոլանի եռերգությունից:

Վեցանիվ մարսագնացը կարող է տեղափոխել մինչև վեց աստղագնացների, սնուցվում է կուտակչային մարտկոցներից և իրենից ներկայացնում է դյուրատար լաբորատորիա: Ներկայացված մոդելը երբեք չի հայտնվի Մարսի վրա: Այն նախատեսված է Երկրի վրա նման ռովերների թեստավորման և ԱՄՆ-ում NASA-ի գիտահանրամատչելի ծրագրերի իրականացման համար:

Ածխածնային մանրաթելից և ալյումինից պատրաստված մարսագնացի երկարությունը 8,5 մետր է, լայնությունը՝ 4 մետր և բարձրությունը՝ 3,4 մետր: Մարսագնացի զանգվածը գնահատվում է 2,25 տոննա: Ռովերն ունակ է զարգացնելու ժամում մինչև 110 կիլոմետր արագություն: