Եթե ցանկանում եք ամռան նախաշեմին ազատվել ավելորդ կիլոգրամներից, ժամանակն է քայլեր ձեռնարկել։ Fithacker.ru կայքը գրում է, որ, եթե դեռ չեք հասցրել մարզասրահ գնալ կամ սկսել դիետան, անհանգստանալու կարիք չկա: Այս բաղադրատոմսի օգնությամբ կարող եք արդյունավետորեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Այս ըմպելիքը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպն ու ջուրը, ինչպես նաև կթարմացնի ձեզ։
Բաղադրիչներ
- 1 թեյի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ խնձորի քացախ
- 1 բաժակ թարմ քամած գրեյպֆրուտի հյութ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ըմպելիքը հարկավոր է խմել ամեն օր՝ հիմնական սնունդն ընդունելուց առաջ՝ մեկ շաբաթ։ Ապա հարկավոր է 7 օր ընդմիջում անել և կրկնել։
Եթե գրեյպֆրուտի համը ձեզ դուր չի գալիս, կարող եք այն փոխարինել նարնջով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը