Պահպանակը հակաբեղմնավորման լավագույն տարբերակներից է, որը, սակայն, կարող է անօգուտ դառնալ սխալ օգտագործման դեպքում:
Ի՞նչ սխալների մասին է խոսքը
Սխալ 1
Ժամկետն անց պահպանակի օգտագործումը. այն կարող է պատռվել ամենաանպատեհ պահի:
Սխալ 2
Կենդանիների մաշկից պատրաստված պահպանակի օգտագործումը.նման պահպանակները պաշտպանում են անցանկալի հղիությունից, սակայն ոչ սեռավարակներից: Եթե լատեքսից ալերգիա ունեք, կարող եք պոլիուրետանից պատրաստված պահպանակներ օգտագործել:
Սխալ 3
Պահպանակը տաքացնելը. չարժե պահպանակը տաբատի հետևի գրպանում պահել, տաք առարկաներին մոտ դնել կամ թողնել արևի տակ: Պահպանակն այս ամենից կորցնում է իր ամրությունը:
Սխալ 4
Պահպանակի փաթեթն ատամներով կամ մկրատով բացելը. այսպես այն կարող է վնասվել:
Սխալ 5
Յուղ կամ ճարպ պարունակող լուբրիկանտների օգտագործումը(վազելին, մանկական նրբաքսուկ). սա պահպանակի վրա անցքեր ու պատռվածքներ է առաջացնում:
Սխալ 6
Պահպանակն օգտագործելուց առաջ հետ ոլորելը. այս դեպքում պահպանակը պարզապես կարելի է դեն նետել, քանի որ անհնար կլինի այն հագնել:
doctors.am