Valentino իտալական նորաձևության տունը ներկայացրել է հագուստի նոր կրուիզային հավաքածու: Դրա ստեղծմամբ զբաղվում էր մակնիշի կրեատիվ տնօրեն Պիեռպաոլո Պիչոլին: Այդ մասին հայտնել է The Cut-ը:
Հագուստը նվիրած է Նյու Յորքին և հիփ-հոփ մշակույթին: Հավաքածուում օգտագործվել են առավելապես վառ գույներ՝ նեֆրիտագույն, կարմիր, մանուշակագույն, դեղին և վարդագույն երանգները: Այս տարեշրջանի գլխավոր աքսեսուարը, դիզայների կարծիքով, դարձել են արծաթե ականջօղերը: