Ազատվեք որովայնի փքվածությունից. և ևս 4 պատճառ՝ կարմիր կաղամբի հյութ օգտագործելու համար
Advertisement 1000 x 90

Ազատվեք որովայնի փքվածությունից. և ևս 4 պատճառ՝ կարմիր կաղամբի հյութ օգտագործելու համար

Budetezdorovy.ru-ն գրում է, որ որովայնի փքվածություն վկայում է այն մասին, որ օգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Երբ տոքսինները կուտակվում են աղիներում, ավելորդ օդը կարող է հայտնվել նյութափոխանակության տրակտում։ Դա կարող է որովայնի փքվածություն, ցավեր և այրոց առաջացնել։ Այս խնդրից ազատվելու նպատակով կարող եք օգտագործել բնական բաղադրիչներից պատրաստված ըմպելիք։ Խոսքը կարմիր կաղամբի հյութի մասին է։ Այն կօգնի կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և ազատվել որովայնի փքվածությունից։ Բացի այդ՝ այն դրական ազդեցություն կունենա ընդհանուր առողջական վիճակի վրա, այդ թվում.

Կամրացնի իմունային համակարգը։ Կարմիր կաղամբը պարունակում է վիտամին C և K, ինչպես նաև մի խումբ այլ վիտամիններ ու օրգանիզմին անհրաժեշտ հանքանյութեր։ Վիտամին C-ն գործում է՝ որպես հակաօքսիդանտ, որն օգնում է պայքարել օրգանիզմում բորբոքման դեմ, բջիջները պաշտպանել վնասումից։

Դրական ազդեցություն է ունենում աղիների առողջության վրա։ Կարմիր կաղամբը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքի կարգավորմանը և կանխարգելում փորկապությունը։ Այն կօգնի նաև թեթևացնել ազղեստամոքսային հիվանդությունների նշանները։

Պայքարում է բորբոքման դեմ։ Կարմիր կաղամբը ֆիտոնուտրիետներ է պարունակում, որոնք բնական հակաբորբոքային միացություններ են։ Այս մթերքի օգտագործումն օգնում է նվազեցնել այտուցներն ու ազատվել որովայնի փքվածությունից, գրգռումից։

Օգտակար է քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարում։ Մի խումբ հետազոտություններ վկայում են այն մասին, որ կարմիր կաղամբը կարող է օգտակար լինել քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարում։

Բաղադրիչներ

  • 1 գլուխ կարմիր կաղամբ
  • 1/3 թեյի գդալ կայենյան պղպեղ
  • կորիանդր
  • 5 սմ իմբիր
  • ¼ լայմ
  • ¼ կիտրոն
  • ½ բաժակ կոկոսի հյութ։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է պարզապես բլենդերում խառնել բոլոր բաղադրիչները, և ըմպելիքը պատրաստ է։

Հիշեք, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը